«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպմանը Ազգային ժողով էր եկել նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն ԱԺ-ի իրարանցումից հետո ծնողները այդպես էլ ո՛չ լսել են նախարարի ձայնը, ո՛չ էլ տեսել են նիստերի դահլիճից հեռանալուց հետո նրա վերադարձը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նիստից առաջ Սրբուհի Գալյանը ասել էր, որ օրենք են քննարկելու, սակայն երբ ծնողները դահլիճում աղմուկ էին բարձրացրել ու Գեղամ Նազարյանին ԱԺ միջանցքում «հաթաթա էին տալիս», նախարար Գալյանը հուզված լքեց նիստերի դահլիճն ու այդպես էլ չվերադարձավ։