Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից հետո, ականատես եղանք կառավարող ուժի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի և այլ պաշտոնյաների կողմից լրագրողներին թիրախավորելու, անզուսպ պահվածքի և իրենց կարգավիճակին չհամապատասխանող վարքագծի դրսևորման հերթական դեպքին: Մասնավորապես, ոչ սթափ վիճակում գտնվող ու իրեն ակնհայտորեն չկառավարող պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ամենաայլանդակ հայհոյանքներն էր ուղղում «Եվրոմեդիա 24» լրատվական կայքի լրագրող Կորյուն Սիմոնյանի հասցեին՝ դրանք համեմելով սպառնալիքներով: