«Մեր քաղաքը» դաշինքի առևшնգված երկու կանայք Գյումրու ոստիկանության երկու բաժիններից որևէ մեկը չեն բերվել. Բաբայան

article-image

«Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Խալաթյանը և առևանգված մյուս կինը Գյումրու ոստիկանության երկու բաժիններից որևէ մեկը չեն բերվել: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնեմ, որ քաղաքացիական հագուստով անձինք առև անգել են Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ երկու կանանց: ««Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։ Ըստ ականատեսների, նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- հայտնել էին «Մեր քաղաքը» դաշինքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն