Փաստերի ստուգման կոչված հարթակում տեղ գտած մի խզբզոցի մասին․ Սամվել Ֆարմանյան

article-image

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Փաստերի ստուգման կոչված հարթակում տեղ գտած մի խզբզոցի առիթով Գաղտնիք չէ, որ հայաստանյան քաղաքական կյանքը շատ վաղուց աղմկոտ ու անորակ կրկես է հիշեցնում։ Որքան ժամանակն առաջ է գնում, որքան բազմապատկվում ու բարդանում են սպառնալիքներն ու անէանում հնարավոր ողջախոհ լուծումները, այդքան ավելի բարձր են աղմկում մեր քաղաքական կրկեսի հին ու նոր դերակատարները։ Այդքան ավելի բարձր հորիզոններ են նվաճում սուտը, կեղծիքն ու էժան մանիպուլյացիաները։ Ու ինքնակործան այս աղմուկի մեջ, դիրիժորությամբ գլխավոր աղմկարար Փաշինյանի, հետևողականորեն խլանում են ողջամտության կղզիացող ձայները։ Ու գալիս է մի պահ, որ անգամ դժվար է կշռել՝ իմաստ կա՞ արձագանքել համատարած այս աղմուկի մեջ պաշտոնական կրոն հռչակված հերթական ստին ու մանիպուլյացիային։ Իմաստ ունի՞ հազարերորդ անգամ կրկնել հայտնի ճշմարտություններ մեզանում ամենաշատը քննարկված թեմաների մասին։ Լռելը, մեկուսանալն ու չարձագանքելն էլ արդյունավետ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն