«Ավարտեցինք Գյումրիում առավոտից սկսված քննչական գործողությունները. խուզարկություն, ձերբակալություններ, բազմաթիվ հարցաքննություններ: Սպասում ենք կալանքի նիստերին, որոնց կայանալու ժամի մասին դեռեւս տեղեկություններ չկան: Հիշեցնեմ, որ կալանավորման նպատակով ձերբակալվել են Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից մի, երիտասարդ տղա: