Այն, որ Գյումրիում իշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է, էլ ավելի ընդգծվեց նախ՝ Նիկոլ ի երեկվա բառամթերքից (գործողությունները լրիվ կանխատեսելի էին), իսկ այսօր՝ արդեն Գյումրիում ընթացող ակնհայտ ռեպրեսիվ գործողություններից։ Առավոտվանից Գյումրիում գերլարված իրավիճակ է. իշխանությունը հենց նոր ձերբակալեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն (շինծու «շեբինի գործի» շրջանակներում)։ Ի դեպ, առավոտվանից շրջապատված են Գրիգորյանի նախընտրական շտաբները. ոստիկանները արգելափակել են մուտքերը և մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել։ Ռեպրեսիան ուղղված է ոչ միայն Գրիգորյանի, այլև նրա ողջ թիմի դեմ. իրավապահները այցելել են ավագանու թեկնածուներին և շտաբի անդամներին։