Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով: Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից: «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյան / Ruben Mkhitaryanը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության, ինչի արդյունքում՝ վերջինս ստիպված է եղել ընդհատել նախընտրական քարոզչությունը Գյումրիում և մեկնել Երևան: Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները խուզարկություն են մեկնարկել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրասենյակում և թեկնածուի՝ Արա Ոսկանյանի բնակարանում, գրասենյակի աշխատակիցներ են բերման ենթարվել Երևան և փաստաբանի մուտքը խոչընդոտում են վստահորդի մոտ