Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող կուսակցությունում, ըստ ամենայնի, պատրաստվում են զոհաբերել կամ խելոքացնել հերթական ըմբոստ պատգամավորին՝ Հայկ Սարգսյանին, որը վերջին շրջանում իր ակտիվությամբ առանձնանում է ուսապարկերից եւ փորձում է կոտրել ընդունված կարծրատիպը, որ ՔՊ-ում բոլորը հլու-հնազանդ կոճակ սեղմողներ են եւ ինքնուրույն տեսակետ ու կարծիք չունեն: Նա իր պահվածքով եւ նախաձեռնություններով, ըստ երեւույթին, սկսել է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին, որը բացարձակապես չի հանդուրժում ինքնուրույն կարծիք ունեցողներին, անհանգստանում է նրանց ակտիվությունից եւ արագորեն, երբեմն մյուս ուսապարկերի, երբեմն ուժայինների միջոցով լուծում է նմանների հարցերը: Մեկին քրեական գործերով է սպառնում` տեղը նստեցնում, մյուսին մանդատից է զրկում, երրորդին հեռացնում է կուսակցությունից կամ այլ խելոքացնող գործիքակազմ է բանեցնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն