«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռ հունվար ամսվա վերջին։ «Տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են հետեւյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 4.7 տոկոս, գյուղատնտեսություն՝ 1.6 տոկոս, շինարարություն՝ 14.5 տոկոս, առեւտուր՝ 17.0 տոկոս, ծառայություններ՝ 10.6 տոկոս», – ասված էր հայտարարությունում։