«Գարնան 17 ակնթարթ»՝ «Համաձայնագրի 17 կետեր» անվան տակ. Արմեն Հովասափյան

article-image

Տևական ժամանակ չարչրկվող «խաղաղության համաձայնագրի» մասին անդադար խոսող իշխանությունը կարծես մոռանում է մեկ կարևոր բան։ Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը», ինչ հարցերի շուրջ են Ադրբեջանի հետ համաձայնության եկել, և ամենակարևորը՝ ինչ ենք զիջել, որ գերմանացի դիվանագետը դա բնորոշեց որպես «խիզախ զիջումներ», իսկ ՔՊ-ական մի ներկայացուցիչ էլ Հ1-ի տաղավարում նույն բառերով վերահաստատեց այդ ձևակերպումը։ Նման իրավիճակում թվում է, թե իշխանությունն իր հերթին վերածել է այս գործընթացը մի նոր «Գարնան 17 ակնթարթի»՝ «Համաձայնագրի 17 կետերի» անվան տակ։ Կարևոր է արձանագրել, որ վերջին երկու «խիզախ զիջումների»՝ «պետական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչ չունենալու» և «միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու» մասին մենք առաջինը տեղեկանում ենք ադրբեջանական կողմից։ Փաստացի, Ալիևի վարչակազմն է հայտարարում, որ այս թեման արդեն փակված է, և որ իրենք եկել են վերջնական արդյունքի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն