ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է․ «Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։ Շատերդ գիտեք, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում՝ տարածելով ցեղակրոնության և ազգային գաղափարոխոսության թեզերը։ Տրամաբանորեն՝ նրանք հաճախ հայտնվել են խորհրդային КГБ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր կուսակցության ավագ ներկայացուցիչներից Գագիկ Մինասյանը մի անգամ պատմեց, որ մի օրինաչափություն կար. Անդրանիկ Մարգարյանի հարցաքննություններից հետո երբեք որևէ նոր մարդ չեր հարցաքննվում՝ նա երբեք չէր մատնում իր համակիրներից ոչ մեկին։