«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է․ «Այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն վարել է մի շարք պնդումներ, որոնց անդրադառնալու եմ առաջիկա հարցազրույցներում, բայց մեկը այնքան ակնհայտ սուտ է, որ որոշեցի մի ամբողջ ստատուսի արժանացնել: Պարոն Հովհաննիսյանը նշում է, թե ԵՄ-ի հետ քննարկում են մի փաստաթուղթ, որի մեջ առաջին անգամ նշվելու է անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ մի խոսքով հերթական իբր «աննախադեպը»։