Ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումներին նվիրված ռեզոնանսային իմ մի շարք հոդվածներից հետո ժամանակավոր դադար վերցրեցի՝ հնարավորություն տալով մեր գործընկերներին բանաձևել և հանրայնացնել իմ կողմից բարձրացված հարցերի իրենց պատասխանները: Ավաղ, ինչպես և կանխատեսում էի, բովանդակային քննարկումները սկսեցին դոփել տեղում, սրան ի հակառակ էլ ավելի մեծ եռանդով գործի դրվեց տիպիկ նիկոլական մեխանիզմ՝ մաքսիմալ ստերի, մոլորեցումների, կեղծիքների և վիրավորանքների գեներացիա, որոնց նպատակն է՝ ջրերը զուլալեցնելու փոխարեն մաքսիմալ պխտորելու միջոցով սվաղել «տարանջատում» օպերացիայի հետևում եղած հաշվարկների ֆիասկոն։