Եթե ձեր քաղաքական ակտիվությունն արտահայտվում է զրպարտության, ստոր հերյուրանքների և անմակարդակ բառապաշարի միջոցով՝ ուղղված ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, ապա պետք է պատրաստ լինեք նաև համարժեք արձագանքի։ Իսկ դրանից հետո հանդես գալ խեղճացածի, ճնշվածի կամ անարդար վերաբերմունքի զոհի դիրքից՝ առնվազն կեղծավորություն է։ Ժողովրդական խոսքն ասում է՝ «Ոտքդ կարպետիդ գյորա մեկնիր»։