Երբ իշխանության գլխին գտնվող անձը հայտարարում է, որ վերջին 7 տարում, իր պաշտոնավարման օրոք, որևէ բան չի զիջել, որ ՀՀ-ն ավել անկախ ու ինքնիշխան է դարձել, միայն առաջին հայացքից է թվում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի սուտասանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։