«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները ներդրել է Գյումրու ավագանու ընտրություններին՝ սկսյալ վարչական ռեսուրսների ներգրավումից, այդ թվում՝ պետական կառույցներում «ցուցակագրումների» պարտադրանք, իրավապահ գործիքակազմի կիրառում, մինչև «գոտկատեղից ներքև» քարոզչությունը: Նպատակը հասկանալի է՝ չափազանց ցածր վարկանիշի պարագայում հասնել գոնե այնպիսի արդյունքի, որ հնարավոր լինի սատելիտ ուժերի հետ կազմել կոալիցիա: