Վերջին օրերին մի քանի քաղաքական վարձկաններ կտրուկ ակտիվացել են, ես կասեի՝ հիպերակտիվ ցնցումների մեջ են: Սրանք առանձնապես կենսագրություն և դեմք չունեցող անձինք են, ովքեր հատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբ։ Հասկանալի է, որ այս անձինք Երրորդ նախագահի անունն անհարկի շահարկելով՝ այլոց նախընտրական ծառայություններ մատուցելով և սեփական դերն ի ցույց դնելով են զբաղված: