Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 16-ին, Վարչապետի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ազատումից հետո մինչ օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է, ինչ թափուր է։ ՀՀ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ վարչության պետ են ցանկանում նշանակել ոչ թե դատախազության կադրերից մեկին, այլ «դրսից բերված մասնագետի», որը առնչություն չունի դատախազության հետ։ Եվ հենց այս հանգամանքը ապօրինի գույքի բռնագանձման գործը քննող դատախազների շրջանում խռովությունների պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում ազատումներ լինեն դատախազությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն