ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Տարանջատման մեխանիկան Ներկայիս քաղաքական դաշտում շատերին է պետք տարանջատվել Նիկոլից: Ես վստահ եմ, ու կարող եմ նույնիսկ գռազ գալ, որ որոշ ժամանակ հետո, ՔՊ-ում էլ են շատերը փորձելու հրապարակային տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու և Նիկոլին իշխանության բերելու գործում իրենց ունեցած մասնակցությունից: Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի: Դարձել է չումա, որից առողջ և անառողջ շատ ուժեր փորձում են հեռու մնալ ու մաքրվել ոչ հեռու անցյալում ունեցած իրենց առնչությունց: