«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ երկու օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը՝ հայտարարելով. «Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»: