«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն միակողմանի հայտարարեց, իսկ հետո Հայաստանի ԱԳՆ-ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը, մի շարք երկրների կողմից հնչեցին ողջույնի հայտարարություններ: Ավելին, ոմանք նույնիսկ բարձր գնահատեցին այն հանգամանքը, որ Հայաստանը գնացել է «համարձակ զիջումների»: