Երբ Սերժ Սարգսյանն այս «իշխանության» վերաբերյալ ցանկացած խոսքում ասում է «կառավարիչներ» բառը, դա շատ հստակ մեսիջ է, որ Հայաստանում չկա իշխանություն: Հայաստանում չկա նաև ընդդիմություն: Քաղաքագիտական տեսանյունից այդ բառերն իրավունք ունեն գոյություն ունենալ, բայց իրականությունն այլ է: Հայաստանում չկա իշխանություն: Իշխանությունը գտնվում է Թուրքիայում ու Ադրբեջանում: Հայաստանում չկա ընդդիմություն, այլ կա ժողովուրդ, որը պետք է պատրաստ լինի ու սկսի ազգային ազատագրական պայքար հենց Երևանի ու մյուս հայկական քաղաքների փողոցներում: