2018թ-ից առ այսօր, շարունակվում է Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների արշավը: Մարդիկ դատարաններում, կամ իրավապահ համակարգի թիրախում են հայտնվում հիմնականում այն բանի համար, որ շարունակում են իրենց պայքարը Հանրապետականի շարքերում՝ լինելով կուսակցության անդամ կամ համակիր: Իհարկե, միայն ՀՀԿ-ով Նիկոլը չի սահմանափակվում և իր ռեպրեսիվ ապարատը կիրառում է բոլոր ընդդիմադիր ուժերի, և իր ապազգային քաղաքականությանը հակադրվող անձանց նկատմամբ՝ այդ թվում նաև ապաքաղաքական անձանց: