ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այս իշխանության հետևողականությունը քրեական հետապնդումներ իրականացնելու և քաղաքացիների ազատությունը «օդում կախելու» տեսանկյունից միշտ էլ աննախադեպ է եղել: Դրանք օգտագործվել են ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելիս` ընթացիկ հեղինակության, լոկալ ընտրություններ, այլ ռազմավարական ուղենիշների ապահովման համար`իշխանության վերարտադրման: 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրմանը նախորդել էր հայտնի «դիզելի գործի» փլուզումն ու 42 մլն դոլարանոց ՌԷՊ համակարգերի գործը ոչ արդյունավետ որակելու ֆարսը, որի ձեռքն իրավապահները կրակն են ընկել: