«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բաքվի բանտերում պահվող եւ խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ մեկ օրակարգ է դառնում ե՛ւ Հայաստանում ե՛ւ դրա սահմաններից դուրս, ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Տարբեր հարցումներով ամենամտահոգիչ թեման վերջին օրերին հայ գերիների վերադարձն է, որի մասին քննարկումներ են իրականացվում եվրոպական կառույցներում, Փարիզում է ընթրիք կազմակերպվել Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահին նամակ է ուղարկվել` քրիստոնյա հայերին ազատ արձակելու խնդրանքով:ջ