«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի եւ Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մարտի 28-ը` 24:00-ն։ Քվեարկության եւ դրա նախորդ օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։ «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է, որ «պարտվել չկա, պետք է ձգտել` հավաքելու 50 + ձայն» եւ քաղաքապետ դարձնելու իրենց թեկնածուներին: Սակայն այդ հավանականությունը բավականին փոքր է: Տեղեկացանք, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավից առաջ, տեղի է ունենալու ՔՊ վարչության հերթական նիստը, որի ընթացքում ակնկալվում է, որ հստակ գործողությունների պլանը կդրվի սեղանին՝ գովազդային վահանակներից ու պաստառներից մինչեւ քվեախցիկ ուղղորդելու գործողությունների շարքը։