Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ 8-րդ գումարման Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ շուրջ 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։