Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի էական կրճատմամբ և հոգեբանական վիճակի խորացող դրսևորումներով, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Տարբեր առիթներով նշել եմ, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն իր հետ բերել է ոչ միայն մարդկային մեծ կորուստների, տեղահանության ու սոցիալական բարդությունների, այլ հոգեբանական հարվածների, որի հետևանքները ոչ միայն հաղթահարված չեն, այլ դրանք որոշակի ուղղություններով առավել ծայրահեղ դրսևորումների են բերել: