754 հազար 839 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել 69.000-ը․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025-ի հունվար ամսվա ընթացքում Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը 754 հազար 839 է, որոնք 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ: Սակայն, 782 հազար հայտարարատուներից այժմ հայտարարագիր են ներկայացրել միայն 69 հազար 813 անձ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։ «2025 թվականի մարտի 2-ը ներառյալ 69, 813 ֆիզիկական անձ հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներ՝ հայտարարագիր, որոնցից 59 հազար 156-ը ֆիզիկական անձի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար, իսկ 10, 657 ֆիզիկական անձ 2024 թվականի հաշվետու տարվա համար»,- ասված է ՊԵԿ-ի պատասխանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն