Նախ, կցանկանամ հայցել հայ հասարակության առողջ հատվածի ներողամտությունը, որ, մեր ժողովրդի հիմնական դարդ ու ցավերը թողած, կրկին ստիպված եմ հրապարակավ անդրադառնալ ներընդդիմադիր բախումների վերջին դրսևորումներին։ Հավաստիացնում եմ ձեզ, սակայն, որ խնդիրը ոչ այնքան նիկոլաոճ ստերին, կեղծիքներին, աղավաղումներին և վիրավորանքներին պատասխանելն է, որքան ապացուցելը, որ այս սկանդալը պատահական չէ, ծրագրավորված է և փաստացի երկրորդ նախագահի աշխատակազմի և որոշ համակիրների միջոցով Հայաստանի իրական, սուվերեն և ազգային, օրակարգի դեմ թիկունքից բացված երկրորդ ճակատն է։