Այսօր, թիրախավորելով և արհեստականորեն վերստին դեմոնիզացնելով ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, դուք լուծում եք մեկ խնդիր․ Հովասափյան

article-image

Մի քանի օր լուռ հետևում եմ ներընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացներին, թե ինչպես են միմյանց հերթ չտալով գրոհում ու թիրախավորում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին՝ միաժամանակ փորձելով հասկանալ, թե ո՞րն է մղումն ու մոտիվացիան, և ի՞նչ հարց են ցանկանում լուծել «Սերժն է բերել Նիկոլին» թեզի շնչակտուր տարածմամբ։ Հետո, երբ էյֆորիկ դոզավորումը որոշակի հանդարտվեց, պարզ դարձավ, որ մարդիկ, որոնց հետ 6 տարուց ավելի կողք կողքի փողոց ենք փակել, փողոցում տեսնելիս գրկել ու ողջագուրվել, կիսվել մտահոգություններով ու տարբեր սցենարներ քննարկել՝ հակազգային գաղջից ազատվելու նպատակով, պարզվեց, մեղմ ասած, մեզ հետ անկեղծ չեն եղել և նույն չափ (գուցե նաև ավելի շատ) ատել են ՀՀԿ-ին ու Երրորդ նախագահին։ Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում ասացին իրենց սրտում եղածն ու հոգու խորքում թաքնվածը։ Այլապես բավական տևական ժամանակ քաղաքականության մեջ եղած Աղվան Վարդանյանը չէր խոսի «տարանջատվելուց»։ Ամենաշոկայինն այն է, որ Վարդանյանը դա անում էր հրապարակավ, երբ բոլոր հնարավորություններն ու տարբերակներն ուներ՝ իրեն հուզող հարցերի պարզաբանումները ստանալու համար (եթե, իհարկե, մինչև հիմա չէր ստացել)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն