Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին ծավալվող ներընդդիմադիր բանավեճը (շատ մեղմ բառ եմ օգտագործում) հաճախ շատ ու շատ ու շատ անցանկալի դրսևորումներ է ստանում։ Այն ինձ մեծ ցավ է պատճառում, քանի որ հաճախ ասվում են բաներ, որոնք ուղղակի չպետք է ասվեին։ Մարդիկ ասում են իրենց «սրտի տակ եղածը», և հաճախ ցավ ես ապրում, որ այդպիսի բաներ են եղել նրանց «սրտի տակ»։ Բայց քանի որ բանը բանից անցել է, ես անազնիվ եմ համարում լռելը և անկողմնակալ երևալը, մանավանդ որ իմ «սրտի տակ» էլ բաներ կան, որոնց մասին տարիներ շարունակ լռել եմ սոլիդարությունից ելնելով։ Բայց հիմա այլևս պատճառ չեմ տեսնում լռելու: