Այս տարի մարտի ութին պարգևավճար չեն ստանա․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի պետական գերատեսչություններում ամեն տարի մարտի 8-ին, ավանդույթի համաձայն, կին աշխատակիցներին 30-40 հազար դրամ պարգեւավճար էին տալիս` դրանով ցույց տալով իրենց կնամեծարությունը: Մենք տեղեկացանք, որ այս տարի մարտիության պարգեւավճարը պետական ծառայողները` կանայք, չեն ստանալու: Մեր աղբյուրի խոսքով` աշխատակիցներին պատճառաբանել են, թե բյուջեում փող չկա: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից եւ պաշտպանության նախարարությունից: ՊՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, խոստացավ ճշտել, ասել, սակայն այդպես էլ հարցը թողեցին անպատասխան: ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ ասաց, որ նախկինում իրենց կին աշխատակիցները մշտապես մարտի 8-ի առթիվ ստացել են որոշակի գումար, սակայն այս տարի դեռեւս հստակ չէ` կստանա՞ն, թե՞ ոչ: ԿԳՄՍՆ-ից նույնպես ասացին, որ չգիտեն` լինելո՞ւ է պարգեւատրում այս տարի, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն