«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում բոլոր մանրուքներով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը ու երկու մարզի մարզպետների հետ անդադար կապի մեջ է, որոնք էլ զեկուցում են, թե ինչ իրավիճակ է բնակիչների շրջանում, ինչ տպավորություններ ու պահանջներ կան: