«Միհրդատ Մադաթյանը հանդես է եկել հարցադրումներով, որոնք ակամայից առաջացնում են կարևոր հարցեր նաև Արմեն Սարգսյանի դերակատարման վերաբերյալ։ Եթե դուք պնդում եք, որ Արմեն Սարգսյանը մարդ էր, որ պիտի հետագայում ճակատագրական կարևոր դերակատարում ունենար Արցախի հանձման գործընթացում, տրամաբանական է հանրությանը նաև պարզաբանել, թե ինչու էր երկրորդ նախագահը հանդիպում այն անձին, ով, ըստ ձեզ, հետագայում պետք է վճռորոշ դեր խաղար Արցախի հանձնման գործընթացում։ 1. Ինչ էին քննարկում Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանը 2018 թվականին, վերջինիս՝ որպես նախագահի առաջադրված թեկնածուի կարգավիճակում։ Եթե այժմ պնդում եք, որ Արմեն Սարգսյանի դերակատարումն ի սկզբանե հստակ էր, ապա ինչպե՞ս է բացատրվում նրանց հանդիպումը։