«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով: Որպես պատճառաբանություն նշվեց տեխնիկականը, այն է՝ հանձնաժողովում նախատեսված ժամկետում չեն հասցրել կազմակերպել քննարկումն ու քվեարկությունը, որպեսզի հարցը ներառվեր խորհրդի օրակարգ: