2018-ից առ այսօր անցել է 7 տարի։ Այս ընթացքում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, բազմաթիվ համայնքային ընտրություններ, եղել է կոալիցիոն կառավարություն, տեղի է ունեցել դաժան, ուղղորդված և պարտված պատերազմ, եղել է Արցախից հրաժարում, ապա՝ հանձնում։ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 20,000 հեկտարը օկուպացված է։ Այս մասին հայտարարություն է տարածել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Տեղի են ունեցել բազմաթիվ մեծ ու փոքր, պատմական և ողբերգական իրադարձություններ, որոնց առանցքում 2021-ի ընտրություններն են։ Ընտրություններ, որոնց արդյունքը ոչ ոք չվիճարկեց, իսկ հիմնական դերակատարները հայտարարեցին, որ այն հաղթանակ էր։ 2021-ից հետո ժողովուրդը վերջնականապես հայտնվեց խայտառակ վիճակում։ Արցախի կործանումը դե ֆակտո մտավ գործնական փուլ, որը դե յուրե ավարտվեց 1 տարի անց, իսկ Հայաստանը բռնեց էվթանազիայի ճանապարհը։