Էմմա Պալյանին զրկել են խոսքի իրավունքից. միայն կարող է կիսվել «մեր Սարիկի» նյութերով․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ պատգամավորին արգելել են խոսել, ինքնուրույն մտքեր գրել Գյումրու ընտրությունների թեմայով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ օրերս դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որպեսզի վերջիններս լռեցնեն ու սաստեն գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին, ով օրը մի քանի անգամ գրառումներ է անում Գյումրու ընդդիմադիր թեկնածուների մասին, վիրավորում և պիտակավորում «ջեբկիր», «ծաղրածու» և այլ բառերով։ ՔՊ ղեկավարության նախատումներից հետո էլ Էմմա Պալյանը լռել է արդեն 5 օր է, և ոչ մի գրառում չի անում։ Միայն կիսվում է ՔՊ Սարիկի նյութերով, մարզպետի տեսանյութերով: Նրան ասել են` եթե ուզում ես օգնել Սարիկ Մինասյանին, լռի՛ր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն