«Շախ» պետք է հայտարարել և «մատ» անել ոչ թե իրար, այլ ՆՐԱՆ։ Այսօրվա դատական նիստից վերադառնալով՝ ծանոթացա լրահոսին, որում իր ուրույն և հետաքրքիր տեղն ուներ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների անունից անդրադարձն իմ համեստ անձի վերջին շրջանի երկարաշունչ, ծանր և խիտ հոդվածներին, որ հնչեցվեց տիկին Ագնեսա Խամոյանի կողմից։ Ի սկզբանե արձանագրեմ, որ տիկին Խամոյանին (Ագնեսային) ընկեր եմ համարում, ուստի արձագանքս խնդրում եմ դիտարկել ոչ թե միջանձնային տարաձայնությունների հրապարայկայնացում, այլ քաղաքական էսսե։ Իսկ սույն դժվարամարս թեման առավել ընկալելի դարձնելու համար թույլ տվեք դիմել շախմատային զուգահեռներին։