«Հրապարակ» թերթը գրում է. «Փարաքար համայնքում մարտի 30-ին սպասվող ընտրություններին ֆեյք-ընդդիմադիրների պակաս չի լինի: Մեկի մասին օրերս գրել էինք` խոսքը ՔՊ փրայմերիզի երկրորդ տեղը զբաղեցրած Գոռ Սարիբեկյանի մասին է, որն առաջադրվելու է «Կայունություն» կուսակցությամբ: Երկրորդը նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն է, որն անցած ընտրություններին կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ` 2.5 տարի կառավարելուց հետո էստաֆետը փոխանցեց ՔՊ-ին։ Նա առաջադրվելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ․ սա այն կուսակցությունն է, որով Երեւանի ընտրություններին մասնակցեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա 1 տարի անց սեփական կուսակցությունը հիմնեց՝ «Նոր ուժ» անունով։