Գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին. Հայաստանը՝ The Economist-ի «2024-ի ժողովրդավարության ինդեքսում»

article-image

Գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին. Հայաստանը՝ The Economist-ի «2024-ի ժողովրդավարության ինդեքսում» Բրիտանական Economist intelligence unit-ը երեկ հրապարակել է 2024թ. ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը պահպանել է իր «հիբրիդային ռեժիմի» պիտակը։ Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ է նշանակում «հիբրիդային ռեժիմ», հիշեցնեմ. Հիբրիդային ռեժիմներ. ընտրություններն ունեն էական խախտումներ, որոնք հաճախ խանգարում են նրանց լինել և՛ ազատ, և՛ արդար: Ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների վրա իշխանության ճնշումը կարող է սովորական լինել: Կոռուպցիան հակված է համատարած լինելու, իսկ օրենքի գերակայությունը թույլ է: Քաղաքացիական հասարակությունը թույլ է. Որպես կանոն, տեղի են ունենում ճնշումներ, և ճնշումներ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգն անկախ չէ: Կրկնեմ, ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել, և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։ Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորներն ամբողջությամբ չեն կարողանում նկարել հաջողություններ ժողովրդավարության ոլորտում։ Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև կրկին վատթարացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ։ Հայաստանի ժողովրդավարության գնահատականը նախորդ ցուցանիշից կրկին նվազել է՝ դառնալով 5.35՝ տասից, և նվազելով 0.07 բալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն