Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ՝ Մ. Մ.-ն: Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը ակնհայտորեն մութ և կասկածելի պատմություններով է ուղեկցվում: Նրանց տրվել է լիցենզիա՝ առանց փորձարկելու հնարավորությունները: Նախ արձանագրենք, որ պլաստիկ վիրահատությունները պլանային վիրաբուժական միջամտություններ են և, ի տարբերություն այլ վիրաբուժական միջամտությունների, չեն իրականացվում անհետաձգելի կամ շտապ իրավիճակներում։ Եթե անհետաձգելի վիրահատություն պահանջող վիճակներում վիրահատական սեղանին բուժառուի մահվան հավանականություն է լինում, ապա պլաստիկ վիրահատությունների ժամանակ հիվանդի մահվան հավանականությունը բացառվում է։ Վերջապես, մարդը պլանավորել էր գեղեցկանալ, ոչ թե մահանալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն