ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «33 տարի առաջ այս օրն Ադրբեջանում ներքաղաքական բախումները հասան պիկին և այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով, իշխանությունը վերցնելու մրցավազքին դուրս եկած ուժերը, սեփական ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան: Իրադարձությունները, որոնք 1992 թվականի փետրվարին, նույն Ադրբեջանում ամրագրվեցին որպես սեփական ժողովրդի դեմ հաշվեհարդար` ներքաղաքական նպատակներով, հետագայում փորձ արվեցին ներկայացնել Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանություն: Դա այն փուլն էր, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն աստիճանաբար լռեցնում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ու նրա հարակից գյուղերի ուղղությամբ հարձակումներն ու հրթիռակոծությունները և օպերացիաներից մեկն էլ Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրի ուղղությամբ էր: