Դեսպանին ուղղված սպառնալիքները շարունակվո՞ւմ են․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից՝ երեկ հարցրինք Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ «Ոչ, այդ դեպքից հետո չեն կրկնվել»։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերին Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել: Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը՝ ի պատիվ երկրի ազգային տոնի: Փորձեցինք Բալայանին այլ հարցեր տալ՝ իրեն ուղղված սպառնալիքների պատճառների մասին, սակայն նա միալար կրկնում էր՝ ուղղորդելով դեպի ԱԳՆ լրատվական ծառայություն։ Նկատենք, որ երբեք ՀՀ դեսպաններն այսքան ձայնազուրկ եւ իշխանությունից կախյալ չեն եղել, ինչքան հիմա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն