Պաշտոնական միջոցառումների համար փողը խնայում են, հաճույքների համար՝ ոչ․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանականները բյուջեից հսկայական միջոցներ են վատնում իրենց վոյաժների, պարգեւավճարների, իրենց հաճույքների համար, փոխարենը՝ պաշտոնական միջոցառումների վրա փող են խնայում, զլանում են նորմալ կազմակերպել։ Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել էին իրենց ճաշակով, որ իրենց համար հաճելի լեքսիկոնով թարգմանի եվրոպացի հյուրերի ելույթներն ու ասելիքը։ Օրինակ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ելույթն այսպես թարգմանեց․ «ԵՄ-ն ՀՀ կողքին է եղել ամենասկզբից, երբ հայերը Լեռնային Ղարաբաղից սկսեցին փախչել»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում արցախցի լրագրողին ասել էր՝ «մնայիք, կռվեիք, չփախչեիք Հայաստան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն