ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը կարևոր հնարավորություն էր ոչ միայն երկկողմ օրակարգային հարցերի քննարկման, այլև առկա իրողությունների գնահատման և Հայաստանի համար հնարավոր զարգացումների կանխորոշման տեսանկյունից։ Այս գործընթացում առանցքային է երկկողմանի առաջարկների և պահանջարկի համադրման կարողությունը՝ հիմնված ազգային ու ռազմավարական շահերի վրա։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն ռեալպոլիտիկի և շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ, ինչը պահանջում է հաշվենկատ և կայուն քաղաքականություն։ Այս համատեքստում չափազանց կարևոր է քաղաքական գործընթացների կառուցողական և հեռանկարային գնահատումը՝ զերծ մնալով իրավիճակի մակերեսային մեկնաբանություններից ու մանիպուլյատիվ հոսքերի ազդեցությունից։