«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում։ Չնայած շրջանառվում են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանի, փաստաբան Տիգրան Եգորյանի անունները, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենառեալ հավակնորդը դատավոր Կարապետ Բադալյանն է: