«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ գործադիրի ներկայացուցիչներ` նախարարներ, կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարներ եւ այլն: