Առավոտյան ահազանգող գրություններ եմ ուղարկել ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարին, ՄԻԵԴ նախագահին

article-image

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է, «Առավոտյան ահազանգող գրություններ եմ ուղարկել ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարին, Նախարարների կոմիտեին, ՄԻԵԴ նախագահին, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների տնօրինությանը և ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին ՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական Հայաստանում Էդգար Ղազարյանի խոսքի իրավունքը դատական որոշմամբ սահմանափակվել է։ Եվ դա արվել է Ղազարյանի քաղաքական-քննադատական խոսքերի համար, ինչը նշանակում է, որ նա քաղհալածյալ է։ Գրության մեջ մասնավորեցրել եմ՝ Էդգար Ղազարյանը մասնագիտորեն վերլուծել է ՍԴ 2024թ սեպտեմբերի 26-ին կայացրած վճիռը` Սահմանազատման կանոնակարգը Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ, ներկայացրել, որ ՀՀ ազգային շահերին ուղղակի վնաս է հասցվել և սա միայն Էդգար Ղազարյանի կարծիքը չէ, շատ գործիչներ են այս մասին բարձրաձայնել: Բայց ՍԴ-ին, դատավորներին հեղինակազրկելու հիմքով վարչական հսկողություն է սահմանել դատարանը միայն Էդգար Ղազարյանի մասով` սահմանափակելով նրա քննադատության, խոսքի ազատության իրավունքը դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների և նրանց մերձավոր ազգականների վերաբերյալ: Ու այս ամենը եղել է ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն