ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դանիել Իոաննիսյանի «դախլները» փակվում են, կամ ինչու է նա գումար փնտրում Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ նա գումար է փնտրում «Փաստերի ուսումնասիրության կենտրոնի» և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպություններին ֆինանսավորելու համար: Նա աջակցություն և դրամական օժանդակություն է խնդրում քաղաքացիներից: Ի՞նչ է սա նշանակում: Սա ըստ էության կոնկրետ բացահայտում է, որ եկել է նրա և նրա նմանների քաղաքական մուրացկանության ժամանակը: